Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակի պատարագին
10:22 - 20 հուլիսի, 2020

Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակի պատարագին

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար մատուցված պատարագին:

Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերյո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ նահատակված` ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանի, ՀՀ ԶՈւ կապիտան Սոս Էլբակյանի, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների խաղաղության համար:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, մարդասիրական խմբի բոլոր անդամները, այլ պաշտոնատար անձինք:

Աղոթք է մատուցվել նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար` մաղթելով, որ ապահովությունը և խաղաղությունը վերահաստատվի Հայաստանի ու Արցախի սահմաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել