Կորոնավիրուսը «փակել է» Գյումրու «Շիրակ» օդանավակայանը |hetq.am|
09:30 - 21 հուլիսի, 2020

Կորոնավիրուսը «փակել է» Գյումրու «Շիրակ» օդանավակայանը |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», հայտնվել է ծանր վիճակում: Բավական է ասել, որ Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարվելուց հետո՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Շիրակից» ուղեւորներ չեն օգտվել: Եվ չէին էլ կարող, քանի որ այդ 3 ամիսներին ընդամենը 1 չվերթ է եղել այստեղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հրապարակած վիճակագրությունից:  

Ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում երեւում է, որ հունվար-փետրվար ամիսներին ուղեւորահոսքի թվերը վերջին երեք տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներին համահունչ են եղել, բայց մարտին ուղեւորների քանակը կտրուկ նվազել է, իսկ ապրիլ-հունիսին օդանավակայանը փաստացի պարապուրդի մեջ է եղել:

Համեմատության համար նշենք, որ եթե այս տարվա առաջին կիսամյակում «Շիրակն» սպասարկել է 27.533 ուղեւորի, ապա անցյալ տարվա նույն հատվածում այդ թիվը եղել է 2,5 անգամ շատ՝ 68.175 հոգի: 

Անցած 6 ամիսներին «Շիրակում» բեռնափոխադրում չի կատարվել: Որքան էլ վատ հնչի, սա սովորական երեւույթ է Գյումրու օդանավակայանի պարագայում, որի միջոցով 2019-ի ամբողջ ընթացքում եւս բեռ եւ փոստ չի առաքվել ու ներմուծվել: Անցյալ տարի կառավարությունը որոշել էր Գյումրիում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնել: ԱՏԳ-ն գործառնական տեսակով լինելու է լոգիստիկ եւ արտադրական: Այստեղ կարեւոր դեր է վերապահված «Շիրակ» օդանավակայանին, որի միջոցով նախատեսվում են մեծածավալ բեռնափոխադրումներ: Առայժմ սա միակ հույսն է, որ Գյումրու օդային դարպասներում կաշխուժանա բեռնափոխադրումը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել