ԲԴԽ-ն կասեցրել է Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները
15:05 - 21 հուլիսի, 2020

ԲԴԽ-ն կասեցրել է Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները

ԲԴԽ-ն որոշել է կասեցնել Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորությունները մինչև վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: 

Ավելի վաղ ԲԴԽ-ն բավարարել էր Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ Դատախազության միջնորդությունը։ Գեւորգ Նարինյանը կալանավորվել էր, իսկ Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել