12 տարվա մեր պայքարին ես այսպիսի տուժող չեմ տեսել, ինչո՞ւ նա իմ կողքը չի կանգնել. Սարգիս Քլոյան |armtimes.com|
17:55 - 21 հուլիսի, 2020

12 տարվա մեր պայքարին ես այսպիսի տուժող չեմ տեսել, ինչո՞ւ նա իմ կողքը չի կանգնել. Սարգիս Քլոյան |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին տուժող կողմն ամբողջությամբ առարկեց գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի շահերի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությանը:

Մասնավորապես, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ասաց.

«Ես ճանաչում եմ բոլոր տուժողներին, 12 տարվա մեր պայքարին ես այսպիսի տուժող չեմ տեսել, ինչո՞ւ նա իմ կողքը չի կանգնել, հիմա նոր եկել, իր ձայնը բարձրացնում է, որտե՞ղ էիր այս 12 տարի»:

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ կարծիք հայտնեց, որ Էդուարդ Ասլանյանի կողմից չներկայացվեցին այնպիսի փաստեր, որոնք դատախազների անաչառությունը կասկածի տակ են դնում հենց տուժողի իրավունքների տեսանկյունից։

«Այս տուժողից նման բաներ սպասելի էր՝ այն առումով, որ ամբաստանյալների շահերի պաշտպանությունը ի սկզբանե որդեգրած տուժողի ներկայացուցիչ է»,- ասաց նա:

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել