Հակառակորդը ձեռնարկել է հերթական հարձակումը «Անվախ» դիրքի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
23:44 - 21 հուլիսի, 2020

Հակառակորդը ձեռնարկել է հերթական հարձակումը «Անվախ» դիրքի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրել է խոսնակը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել