ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ․ Ռուստամ Բադասյան
13:08 - 22 հուլիսի, 2020

ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ․ Ռուստամ Բադասյան

Նախ եկեք հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է առաջացել այս իրավիճակը, որովհետև Սահմանադարական դատարանի երկու դատավոր գնացել են արձակուրդ, այսինքն  արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածը արձակուրդային է ՍԴ-ի համար, հետևաբար ոչ մի խնդիր չի առաջանա։ 

«Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական։ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չեմ համարում։ Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», - ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել