ԵԱՏՄ-ն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները. Միշուստին |tert.am|
14:44 - 22 հուլիսի, 2020

ԵԱՏՄ-ն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները. Միշուստին |tert.am|

tert.am: Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մեր գործընկերները, հարևանները պարենի որոշ տեսակների կարիք ունեին: ԵԱՏՄ-ն համապատասխան որոշում է կայացրել մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումների վերաբերյալ: Ներկայում կսկսենք աստիճանաբար չեղարկել դրանք»,-ասել է Միշուստինը Պետդումայում նախարարների կաբինետի աշխատանքի վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ:

Խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության մասին՝ ՌԴ վարչապետը նշել է, որ Մոսկվան անդամ երկրների հետ ռազմավարական փոխգործակցություն է վարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել