Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանն այցելել են ոստիկանության կրթահամալիր
20:29 - 22 հուլիսի, 2020

Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանն այցելել են ոստիկանության կրթահամալիր

Հուլիսի 22-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել են ոստիկանության կրթահամալիր։

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի, կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանի և պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ` Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանը ծանոթացել են նոր ստեղծվելիք պարեկային ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացին։

Հյուրերը զրուցել են դիմորդների հետ, ծանոթացել հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմանը։
Վահե Ղազարյանն ու Ռուստամ Բադասյանը շրջել են կրթահամալիրի տարածքում, եղել հրաձգարանում, քննարկել պարեկային ծառայության ստեղծմանը վերաբերող հարցեր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել