Սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու նպատակով Կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 25 մլն դրամ |tert.am|
10:52 - 23 հուլիսի, 2020

Սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու նպատակով Կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 25 մլն դրամ |tert.am|

tert.am: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 25 մլն դրամ։ Հարցը ներառված է Կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել