Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել Է փակել գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում |armenpress.am|
10:40 - 24 հուլիսի, 2020

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել Է փակել գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջել են փակել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում (Սիչուանի նահանգ, Հարավ - արեւմտյան Չինաստան): Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության՝ հուլիսի 24-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Հուլիսի 24-ի առավոտյան Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ՉԺՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը տեղեկացրել Է Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսություն հիմնելու եւ գործունեություն վարելու թույլատրագիրը հետ կանչելու՝ իր որոշման մասին: Նախարարությունը նաեւ (Չենդուում ԱՄՆ-ի) գլխավոր հյուպատոսությանն առաջադրել Է ամբողջ գործունեության եւ միջոցառումների դադարեցման կոնկրետ պահանջներ»,- ասված Է ՉԺՀ-ի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Փաստաղթում ընդգծված Է, որ հուլիսի 21-ին ԱՄՆ-ը «միակողմանի կարգով ձեռնարկել Է սադրանք», Չինաստանից «խստորեն պահանջելով» փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»: «ԱՄՆ-ի այդ քայլը միջազգային իրավունքի նորմաների, միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքների եւ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսական համաձայնագրի լուրջ խախտում Է»,- նշված Է հաղորդագրույան մեջ: Չինաստանի պահանջն ԱՄՆ-ից փակելու Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսությունն անհրաժեշտ Է եւ օրինական, ՉԺՀ-ի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմաներին, ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել