Կոտայքում շուրջ 672 քաղաքացի դիմել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար
10:38 - 25 հուլիսի, 2020

Կոտայքում շուրջ 672 քաղաքացի դիմել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում գյուղատնտեսության բնագվառում ներդրումներ կատարելու նպատակով հուլիսի 24-ի դրությամբ ծրագրի շահառու հանդիսացող ֆինանսական կառույցներ են դմել շուրջ 672 քաղաքացի (3 մլն և ավելի), ովքեր անցել են` առցանց, հավաստագրման փուլը:

Մարզպետարանը հայտնում է, որ հայտատու շահառուներից 65-67%-ը (խառը տնտեսություներ, օր. անասանապահության և դաշտավարության, անասանապահության և այգեգործության և այլն) ներդրումները պատրաստվում են առաջնահերթ ուղղել անասնապահության բնագավառ:

«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրի շրջնակներում Կոտայքի մարզի հայտատուների թիվը այս պահին հասնում է 48-ի, որոնցից մեկն արդեն ստացել է լիարժեք փոխհատուցում:

«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրի հայտատուների թիվը 38 է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թ-ին, այս պահին հայտատուների մեծ մասը արդեն սկսել են շինարարական աշխատանքները:

Վերջին ամիսներին առանձնակի է հետաքրքրությունը «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ (կատարված ծախսերի մասնակի` 50 % փոխատուցում): Ծրագրի շահառուների թիվը 17-ն է, որոնք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:

Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 3 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել