Աշխարհի ֆրանկոֆոն երկրների օմբուդսմանների և հաշտարարների միությունը (L’Association des Ombudsmans et des Médiateurs de la Francophonie (AOMF)) ֆրանսերենով հրապարակել է Ազգային ժողովի նախագահի և իմ վերջին հանդիպման հաղորդագրությունը Տավուշը հրետակոծելու վերաբերյալ։ Կենտրոնակայանը գտնվում է Փարիզում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  

«Հաղորդագրությունում ներկայացված են Տավուշում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները և Ազգային ժողովի նախագահի կարևոր դիրքորոշումներն ու կատարած աշխատանքը Տավուշի խաղաղ բնակավայրերի հրետակոծության առնչությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին համագործակցության համար»,- գրել է ՄԻՊ-ը: