Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման կանոնները կպահպանվեն |pastinfo.am|
16:39 - 25 հուլիսի, 2020

Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման կանոնները կպահպանվեն |pastinfo.am|

pastinfo.am: Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարն աշխարհում շարունակվում է, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի ֆեյսբուքյան գրառումը կանաչ լույս բերեց սիրո մայրաքաղաք Փարիզի սիրահարների համար։ Ֆրանսիական Air France ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Փարիզ շաբաթական չվերթերը, բայց ուրախանալ դեռ վաղ է՝ 14-օրյա կարանտինն ուժի մեջ է՝ պարետատունն այս մասով դեռ հստակ որոշումներ չի կայացրել.

«Վերջնական նման որոշում չկա, որ արդեն վերսկսելու են թռիչքները և երբվանից։ Պետք է սա պաշտոնապես լինի, և պատասխանատու մարմինները պետք է հասկանան, թե ինչ միանման կանոններ պետք է գործեն։ Որ կանոնների դեպքում, օրինակ, Հայաստանից մեկնողներին կընդունեն և այլն։

Նույնը վերաբերում է նաև թեստի մասով, պարտադիր լինելու են թե ոչ։ Եթե Air Franc-ը հայտարարել է, որ կարող են ինչ որ ժամկետից վերսկսվեն թռիչքները, ապա մեզ մոտ էլ պետք է լինեն կանոնները, որով մեր ուղևորները պետք է առաջնորդվեն։ Հայաստան եկողների համար ինքնամեկուսացման կանոնները՝ 14-օրյա կարանտինը պահվում է», - այս մասին հայտնեց պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հավելելով, որ Հայաստան ժամանողները կարող են չինքնամեկուսանալ, եթե պարետատնից ունեն հատուկ թույլտվություն՝ թեստ հանձնելուց հետո, բայց այս պահին բոլորի համար գործում է մեկ կանոն՝ ինքնամեկուսացում։

Օգոստոսի 1-ին տեղի է ունենալու նաեւ Մոսկվա-երեւան չվերթը։

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ինքնաթիռի սրահում ուղևորների գտնվելու կանոնները սահմանելու է ավիաընկերությունը, իսկ Զվարթնոցում պահպանվում են բոլոր կանոնները.

«Սոցիալական հեռավորություն է պահպանվելու, ախտահանումներ և ուղևորների ջերմաչափումներ են իրականացվելու։ Օդանավակայանում կան հատուկ գծանշումներ, նստարանների վրա ևս փակցրած են ցուցանակներ, որտեղ կարելի է նստել՝ հեռավորություն պահպանելու համար։ Ախտահանիչ սարք է տեղադրված, որով բեռներն են ախտահանվելու»։

Քանի դեռ Հայաստանի բնակիչների համար արտագնա տուրիզմի դռները փակ են՝ հույսը ներգնա զբոսաշրջային գրավչություններն են, եւ մեր համաերկրացիները նախընտրում են հիմնականում մեկօրյա հանգիստը։ Ակտիվ է Դիլիջանի ուղղությունը, մարդիկ նախընտրում են գնալ նաև Տաթև։

«Այս պահին ավելի շատ մեկօրյա ուղղություններն ենք իրականացնում։ Արտերկրի մասով՝ քանի որ չվերթներ գրեթե չկան, ինչ էլ կա չարթերային թռիչքներն են, մենք արտերկիր ուղղություններ չունենք ընդհանրապես։ Հայաստանի տարածքում մարդիկ նաև հանգստանում են սոցփաթեթի տարբերակով՝ հանգստյան տներ, գոտիներ հյուրանոցներ նույնպես ամրագրումներ կատարում են», - ասաց One way tour գործակալության Հայաստանի տարածքում տուրերի մասնագետ Էլինա Համբարձումյանը։

Շարունակությունը՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել