ԵԱՏՄ-ում բոլոր ապրանքները կմակնշվեն. ներդրվելու են մակնշման համակարգային մոտեցումներ |hetq.am|
18:42 - 26 հուլիսի, 2020

ԵԱՏՄ-ում բոլոր ապրանքները կմակնշվեն. ներդրվելու են մակնշման համակարգային մոտեցումներ |hetq.am|

hetq.am: Ընդունվել է Եվրասիական միջգերատեսչական հանաժողովի՝ (ԵՄՀ) 2018թ փետրվարի 2-ի կարգադրությունը՝ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցով ապրանքների մակնշման և այդ համակարգի հետագա զարգացման վերաբերյալ։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պայմանավորվել են համակարգային մոտեցումներ ներդնել ապրանքների մակնշման վերաբերյալ՝ անկախ դրանց տեսակից. համակարգը գործելու է Միության ամբողջ տարածքում։ 

ԵՄՀ կարգադրության մեջ նշված է, որ Միության անդամ պետությունները պարտավոր են ծանուցագրեր ուղարկել իրենց տարածքում մակնշման ներդրման մասին ոչ ուշ, քան չմաշկնշված ապրանքների շրջանառության արգելքից 9 ամիս առաջ։

Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատվելու է մակնշումների հիմնական տեխնոլոգիական համակարգը, որը հետագայում կկիրառվի ապրանքային նոր խմբերը մակնշելու համար։ Սրանով, ըստ ԵՏՀ-ի, հնարավոր կլինի խուսափել ԵԱՏՄ երկների ազգային մակնշման համակարգերի տարբեր չափանիշների պատճառով ի հայտ եկող խնդիրներից, և կվերանան մակնշմամբ պայմանավորված շուկայական խոչընդոտները։

ԵՄՀ-ն կարգադրությամբ՝ առաջարկվում է նաև ուշադրություն դարձնել և անհրաժեշտության դեպքում խուսափել արտադրողների և ձեռնարկատերերի վրա վերահսկողական համակարգերի պատճառով ավելորդ ծանարբեռնվածություն դնելուց։ Այդ պատճառով Միության անդամ երկրներին առաջարկվել է պետական մակարդակով օպտիմալացնել վերահսկողական գործընթացին վերաբերող պահանջները։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել