Չինական Չենդու քաղաքում պաշտոնապես փակվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը |tert.am|
09:47 - 27 հուլիսի, 2020

Չինական Չենդու քաղաքում պաշտոնապես փակվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը |tert.am|

tert.am: Չինաստանի Չենդու քաղաքում հուլիսի 27-ին՝ տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 06:00), չինական կողմի պահանջով պաշտոնապես փակվել է ԱՄՆ-ի հյուպատոսությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:

Հաղորդվում է, որ հյուպատոսության փակվելուց հետո Չինաստանի իրավասու մարմինների ներկայացուցիչները գլխավոր դարպասից մուտք են գործել հաստատության տարածք և այն վերցրել իրենց պատասխանատվության տակ:

Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը բացվել էր 1985 թվականին և պատասխանատու էր երկրի հարավ-արևմուտքի, այդ թվում` Սիչուան, Յուննան, Գույչժոու նահանգների, կենտրոնական իշխանությանը ենթարկվող Չունցին քաղաքի և Տիբեթի ինքնավար շրջանի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել