Թրամփը «Հաննա» փոթորկի պատճառով Թեքսասում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել |factor.am|
10:50 - 27 հուլիսի, 2020

Թրամփը «Հաննա» փոթորկի պատճառով Թեքսասում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեխաս նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել «Հաննա» փոթորկի պատճառով։ Այս որոշումը դյուրացնում է տեղական մակարդակով դաշնային օգնության տրամադրումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, աղբյուրի փոխանցմամբ, այն ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությանն ու Արտրակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը թույլ է տվել սկսել ջանքերի համակարգումը՝ տարերային աղետի հետևանքները հաղթահարելու համար։ Ավելի վաղ Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել էր նահանգի 32 շրջաններում աղետի դրության մասին։

Այստեղ արդեն մարդկանց տարհանում են սկսել։ Ուժեղ քամիների հետևանքով մեքենաներ են շրջվել, ծառեր են արմատախիլ եղել, իսկ Թեքսասի հարավում հորդառատ տեղումները հեղեղել են ճանապարհները, գետերը դուրս են եկել հունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել