Հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5 տոկոսով․ շինարարությունը դարձյալ ամենամեծ անկումն է արձանագրել |armtimes.com|
12:40 - 27 հուլիսի, 2020

Հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5 տոկոսով․ շինարարությունը դարձյալ ամենամեծ անկումն է արձանագրել |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունիսին 2019-ի հունիսի համեմատ նվազել է 7.5 տոկոսով:

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1.5 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.7 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.6 տոկոս:

Ինչպես նախորդ մի քանի ամիսներին, այս դեպքում եւս ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում։ 2020-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ նվազումը կազմել է 23.3 տոկոս:

Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 15.9 տոկոսով։

Առեւտրի շրջանառությունը նվազել է 12.4 տոկոսով:      

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 10.2 տոկոսով. արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.2 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 13.7 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.4 տոկոսով։

Ընդհանուր առմամբ հունվար-հունիսին 2019-ի հունվար-հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով։  

Հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7 տոկոսով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել