ԵՄ արտգործնախարարը անհանգստություն է հայտնում Բելառուսում ձերբակալությունների և հետապնդումների առնչությամբ |azatutyun.am|
14:07 - 28 հուլիսի, 2020

ԵՄ արտգործնախարարը անհանգստություն է հայտնում Բելառուսում ձերբակալությունների և հետապնդումների առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Բելառուսում նախագահական ընտրությունների շեմին իրականացվող ձերբակալությունների, խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների հետապնդումների կապակցությամբ։

«Կարծում ենք, որ խաղաղ, ազատ ու արդար ընտրությունները կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը Բելառուսում և կամրապնդեն այդ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է ԵՄ արտգործնախարարը։

Նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին, դրանց արդեն վեցերորդ անգամ կմասնակցի Բելառուսի մինչ օրս անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով մինչ այդ մի քանի անգամ հրապարակավ դժգոհել էր, թե Ռուսաստանը տնտեսական ճնշումներով հարկադրում է Մինսկին զիջել ինքինիշխանությունը Կրեմլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել