armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:
«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- ասաց Գևորգյանը:
comment.count (0)