Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ
21:33 - 28 հուլիսի, 2020

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։

Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝

▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,
▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը,
▪ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։

Հայտերն ընդունվում են մինչև ս/թ․ օգոստոսի 21-ը։

Ոստիկանությունը Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ էսքիզները խնդրում է ուղարկել [email protected] Էլեկտրոնային փոստին։

Մանրամասների համար կարելի է զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել