Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել, ստացել ենք ճգնաժամը հաղթահարելու շանս.  Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
18:25 - 29 հուլիսի, 2020

Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել, ստացել ենք ճգնաժամը հաղթահարելու շանս. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսային վիճակագրության վերջին 4-5 օրերի տվյալներով Հայաստանը  վերադարձել է մայիսի վերջին ունացած վիճակագրական մակարդակին: Նույնը կարելի է ասել ծանր հիվանդների թվի մասին: Ծայարհեղ հիվանդների վիճակագրությամբ վերադարձը  հունիսի սկզբին է համապատասխանում:

Այս մասին պարետատան նսիտից հետո մեկնարկած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի, միաժամանակ պետք է արձանագրել, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվի նվազումը,  բուժումներից բացի, ցավոք, մահվան դեպքերի հետ էլ է կապված:

«Հայաստանում արդեն գրանցվել է կորոնավիրուսից մահացության 723 դեպք: Ցավակցում եմ բոլորի ընտանիքների անդամներին ու հարազատներին: Բայց որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում, դա ակնհայտ է:

Այդ բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարությն ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ և դրանց անկյունաքարը մեր համոզմամբ դիմակների պարտադիր կրումն է  փակ և բաց տարածքներում:

Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը: Տեսչական մարմիններն ու ոստիկանությունը շարունակում են ստուգումները»,-ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել