Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում․ Տիգրան Ավինյան |aysor.am|
18:45 - 29 հուլիսի, 2020

Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում․ Տիգրան Ավինյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը քննարկում է օգոստոսի 12-ից արտակարգ դրության երկարացման հարցը, այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հակահամաճարակաբանական պատկերն առաջիկայում», - ասաց նա։ Ավինյանը նշեց, որ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան։

«Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում», - ասաց ՀՀ փոխվարչապետը։

Պարետը նշեց, թե քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտներ վերաբացելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ միջազգային ավիափոխադրումների պարագայում իրավիճակը սահմանափակումների սպասվող մեղմացումների առումով տարբեր է լինելու։

«Այստեղ մեր գործողությունները հիմնականում նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարակաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը ու պահպանել ներկայումս ձեռքբերված կայուն, բայց փխրուն իրավիճակը», - ասաց Ավինյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը։

Նա կոչ արեց հանգիստը կազմակերպել Հայաստանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել