Գերմանիան ի գիտություն է ընդունել երկրից 12 հազար զինվորականի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը և կաջակցի դրա իրագործմանը |tert.am|
09:18 - 30 հուլիսի, 2020

Գերմանիան ի գիտություն է ընդունել երկրից 12 հազար զինվորականի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը և կաջակցի դրա իրագործմանը |tert.am|

tert.am: Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի՝ երկրից 12 հազար զինծառայող դուրս բերելու որոշումը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի, ՊՆ-ի, Բունդեսթագի և Գերմանիայի դաշնային հողերի վարչապետերի կողմից տարածված և կառավարության մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«Ներկայացված տեղեկության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը ծրագրում է կրճատել Գերմանիայում գտնվող զինծառայողների թիվը՝ հասցնելով նվազագույն՝ 25 հազարի: Դաշնային կառավարությունն ի գիտություն է ընդունում այդ որոշումը և սերտորեն կհամակարգի իր գործունեությունը տուժած դաշնային հողերի, ԱՄՆ կառավարության հետ ՆԱՏՕ-ի շրջանակում՝ որոշման հետագա իրականացման նպատակով».- ասվում է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել