«Մենք մեր եղբայրների հետ ենք բոլոր հնարավոր միջոցներով». Թուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները |tert.am|
09:38 - 30 հուլիսի, 2020

«Մենք մեր եղբայրների հետ ենք բոլոր հնարավոր միջոցներով». Թուրքիայի փոխնախագահը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը մեկնաբանել է Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները` հայտարարելով, որ «Թուրքիան շարունակելու է գործել Ադրբեջանի հետ համատեղ՝ անկախ բոլոր հանգամանքներից»: Այս մասին Օքթայը գրել է իր թվիթերյան օգտահաշվում:

«Մենք ցանկացած ժամանակ և ցանկացած հանգամանքներում շարունակելու ենք համատեղ գործել եղբայր Ադրբեջանի հետ: Մենք մեր եղբայրների հետ ենք բոլոր հնարավոր միջոցներով»,-գրել է Թուրքիայի փոխնախագահը:

Ծրագրի համաձայն` ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել