Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար |lragir.am|
12:18 - 30 հուլիսի, 2020

Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար |lragir.am|

lragir.am: Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից։ «Հարգելի գործընկերներ, ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար։ Եվ այս որոշումը՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից նրան ազատելու, ընդունվում է այդ նպատակով։ Այսօր համապատասխան միջնորդագիրը ես կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին։ Այն ստորագրելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել