Ազգային ժողովի աշխատակազմից հայտնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին՝ 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   1-ին մասով եւ  213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ: