Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ
 |tert.am|
20:41 - 30 հուլիսի, 2020

Մոտ 30 նորակոչիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ |tert.am|

tert.am: Հայաստանում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Խոսնակի հաղորդմամբ՝ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը։

Հիշեցնենք, որ 2020 թ․ ամառային զորակոչին ենթակա ՀՀ բոլոր քաղաքացիները թեստավորվում են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, և որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են ՊՇՌ թեստերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել