Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 15 մարդ է մահացել |ermenihaber.am|
10:33 - 31 հուլիսի, 2020

Թուրքիայում 1 օրում Covid-19-ից 15 մարդ է մահացել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 30-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 43․236 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 967 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 982 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 213.539 մարդ, իսկ 561 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 229․891 և մահվան 5․674 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 754.331-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել