«Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել
12:17 - 31 հուլիսի, 2020

«Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել

Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով։ «Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել։

Սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկային կուտակումներից: Փոստային բաժանմունքները օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել