Մարզահամերգային համալիրում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը |armenpress.am|
12:21 - 31 հուլիսի, 2020

Մարզահամերգային համալիրում ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը |armenpress.am|

armenpress.am: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը։

ժողովի օրակարգում է ընդգրկված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր­-անդամի ընտրության հարցը։

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր­-անդամ ընտրվելու համար առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը և Սուրեն Անտոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել