Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված |forrights.am|
12:35 - 31 հուլիսի, 2020

Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված |forrights.am|

forrights.am: «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության էր հրավիրված Ոստիկանության կենտրոնական բաժնում։

Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր դիրքորոշման պատճառով․

«Սա պարոն Սեֆիլյանի, «Սասնա ծռեր» համահայկական շարժման, ինչպես նաև Ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ քրեական հետապնդում է»։

Շուշանյանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանին հրավիրել են վկայի կարգավիճակով, քրեական գործը հարուցվել է «168 ժամ»-ում հրապարակված Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով, որը վերաբերել է դատավոր Մեսրոպ Մակյանին։

Սեֆիլյանը մասնավորապես գրել էր.

«Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»։

Սեֆիլյանի գրառումը հաջորդել էր Մակյանի այն որոշմանը, որով դատական նիստին Սասնա ծռերի անդամներին բերման են ենթարկել։

 Շուշանյանն ասաց՝ քրեական գործը հարուցվել է դատավորին զրպարտելու հանցակազմով, իսկ Սեֆիլյանը հարցաքննվել է կասկածյալի շրջանակներում, թեև ծանուցագրում նշված է եղել, որ հարցաքննվում է վկայի կարգավիճակով։

Փաստաբանը նաև ընդգծեց՝ հարցաքննության ընթացքում Սեֆիլյանը վերահաստատել է իր դիրքորոշումը։

Շարունակությունը՝ forrights.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել