Իմ նկատմամբ երբեւէ ճնշում չի եղել եւ չի էլ կարող լինել. դատավոր Մխիթար Պապոյան |armtimes.com|
13:44 - 31 հուլիսի, 2020

Իմ նկատմամբ երբեւէ ճնշում չի եղել եւ չի էլ կարող լինել. դատավոր Մխիթար Պապոյան |armtimes.com|

armtimes.com: «Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների կողմից իմ նկատմամբ ճնշումներ, նմանատիպ փորձեր երբեւէ չեն եղել եւ չեն էլ կարող լինել»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ հավելելով, որ դատավորի նկատմամբ ճնշումները պայմանավորված են դատավորի վարքագծով. եթե նա կարողանում է իրեն այնպես դրսեւորել, որ իրեն չենթարկեն ճնշումների, որեւէ մեկը չի ենթարկի:

Խոսելով դատավորների բարեվարքության ստուգման գործընթացի մասին՝ Մխիթար Պապոյանն ասաց, որ դա այսօր չէ, որ սկսվել է, այսօր միգուցե ավելի խորությամբ է ընթանում, եւ ըստ իրեն՝ դա ուղղված չէ կոնկրետ անձի, բոլորին է ուղղված, եւ ինքն էլ պատրաստ է անցնել դրանով:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինքը որեւէ մտավախություն չունի՞ հաշվի առնելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների հայտարարգրերը, եւ հաշվի առնելով, որ իր հայտարագրերի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, Վերաքննիչ դատարանի դատավորն ասաց. «Բազմաթիվ անգամ չի եղել, կոնկրետ 1-2 անգամ է եղել, եւ ես չունեմ նման մտավախություն, որքան անհրաժեշտ է, կարող են ստուգել, եթե հարցեր կան, կարող են տալ»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել