Ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. նոր նախագիծ |hetq.am|
13:15 - 01 օգոստոսի, 2020

Ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: 

Արդարադատության նախարարությունը նաև նախատեսում է ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը քննարկման ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ քննարկման ներկայացված նախագծի՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և փոխկապակցված գործերի քննության ենթաբաժիններ։

Արդարադատության նախարարությունը մշակել է չափանիշներ Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար։ Մասնավորապես՝ այդ դատարանների դատավոր չի կարող նշանակվել

 

  1. այն անձը, ով լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով։ Կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվել է էական կարգապահական խախտման հիմքով կամ ում կայացրած դատական ակտի վերաբերյալ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտ։
  2. այն դատախազը, քննիչը նախկին դատախազը կամ նախկին քննիչը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, դասային աստիճանի, պաշտոնի կամ զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով կամ պաշտոնից ազատում, գերատեսչական կրծքանշանից զրկում, հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով կամ հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով։
  3. Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր  չի կարող լինել այն հետաքննիչը, օպերլիազորը, նախկին հետաքննիչը կամ նախկին օպերլիազորը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը կամ 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով, պաշտոնի կամ կոչման իջեցում մեկ աստիճանով։
  4. Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի  կարող լինել այն փաստաբանը կամ նախկին փաստաբանը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների, տուգանք կամ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում կարգապահական տույժերից մեկը։

Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծերով սահմանել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվելու է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ։ Նախագծով սահմանվել է, որ  դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի առնեն փորձագետների կարծիքները:

Շարունակությունը՝ hetq.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել