Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, 5 մարդ մահացել է, 193 մարդ՝ առողջացել․ ՀՀ ԱՆ
10:55 - 02 օգոստոսի, 2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, 5 մարդ մահացել է, 193 մարդ՝ առողջացել․ ՀՀ ԱՆ

Օգոստոսի 2-ի տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 209 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 39050 է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախորդ մեկ օրում առողջացել է 193 մարդ, այսպիսով՝ ապաքինվածների ընդհանուր թիվը 29750 է, փաստացի բուժվող է համարվում 8318 մարդ։

Մեկ օրում կատարվել է 1045 թեստ, ընդհանուր առմամբ՝ 166701։

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում մահացել է հինգ մարդ, մահվան ելքերի ընդհանուր թիվը 754 է։

Նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել