Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք
 |tert.am|
11:47 - 02 օգոստոսի, 2020

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք |tert.am|

tert.am: Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, ևս 8 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով Թբիլիսիի վարակաբանական կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբայային:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1177 դեպք, վարակվածներից  955 մարդ առողջացել է, 17-ը` մահացել:

6969 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 285 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 026 716 է, մահացել է 688 982 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել