Ղազախստանում ձերբակալել են առողջապահության նախարարի տեղակալին
16:10 - 02 օգոստոսի, 2020

Ղազախստանում ձերբակալել են առողջապահության նախարարի տեղակալին

Պետական միջոցների շորթման կասկածանքով Ղազախստանում ձերբակալել են երկրի առողջապահության նախարարի տեղակալին։ Օլժաս Աբիշևի նկատմամբ այս գործողությունները հետևել են ֆինանսների նախարարության՝ ֆինանսական մոնիթորինիգ կոմիտեի քննությանը, հայտնում է «Իզվեստիան»:

Փոխնախարարի գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միայն հայտնի է, որ հիմա հետաքննություն է իրականացվում:

Աբիշևի այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։ Նա համակարգում էր նախարարության՝ թվայնացման և ինֆորմացիոն անվտանգության հարցերը։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել