«Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունները խախտում են մեր ինքնիշխան իրավունքները». Եգիպտոսի ԱԳՆ |tert.am|
11:41 - 03 օգոստոսի, 2020

«Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունները խախտում են մեր ինքնիշխան իրավունքները». Եգիպտոսի ԱԳՆ |tert.am|

tert.am: Եգիպտոսի արտգործնախարարությունն օգոստոսի 2-ին հայտարարություն է տարածել` անդրադառնալով Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների շրջանակում ծրագրված սեյսմիկ հետազոտություններին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Թուրքիայի նման գործողությունները խախտում են Կահիրեի ինքնիշխան իրավունքները: Այս մասին գրում է Gazete Karınca պարբերականը:

«Թուրքիան իր սեյսմիկ հետազոտություններով խախտում է Եգիպտոսի բացառիկ տնտեսական գոտին և Կահիրեի ինքնիշխան իրավունքները»,-ասված է հայտարարության մեջ:

Նախորդ ամիս Եգիպտոսի ԱԳՆ-ի տարածած ևս մի հայտարարության մեջ ասված էր, որ «Թուրքիայի նավերը խախտել են Եգիպտոսի ջրային սահմանը»: Եգիպտական կողմը Թուրքիայի քայլերը բնորոշում է որպես «հարձակում»:

Սեյսմիկ հետազոտությունները գազի հետախուզման նախապատրաստական աշխատանքներից մեկն է:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել