Նիկոլ Փաշինյանին վերագրվող հոդվածի հեղինակը Արման Բաբաջանյանն է |infocheck.am|
16:08 - 03 օգոստոսի, 2020

Նիկոլ Փաշինյանին վերագրվող հոդվածի հեղինակը Արման Բաբաջանյանն է |infocheck.am|

infocheck.am: «Russia Today» լրատվական գործակալության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը հերթական անգամ մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չգրված հոդվածի համար։ Մասնավորապես, հուլիսի 17-ին վերջինս Радио «КП»-ի ռադիոկայանի եթերում ընթերցել էր իբրև թե 2005 թվականին հրապարակված քննադատական հոդված՝ ուղղված հայ ժողովրդի նախնիներին՝ վերագրելով այն Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Սիմոնյանի՝ հոդվածը գրվել էր՝ այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչ Փաշինյանի կողմից։ 

Հիշյալ հոդվածն ունի «Մոռանալ «հերոսական անցյալը»՝ նզովել նախնիներին» խորագիրը։ Այստեղ հեղինակը քննադատում է իր նախնիներին՝ պատմությունից դասեր չքաղելու համար։ Սակայն պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում այս քննադատության հեղինակը։ Այն տարիներ առաջ հրապարակվել է «Ժամանակ» օրաթերթում, իսկ հոդվածի հեղինակն է ներկայում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ։


Շարունակությունը՝ infocheck.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել