Երևանի նախկին փոխքաղաքապետը և համայնքային ընկերության նախկին տնօրենը չեն կալանավորվի |24news.am|
16:40 - 03 օգոստոսի, 2020

Երևանի նախկին փոխքաղաքապետը և համայնքային ընկերության նախկին տնօրենը չեն կալանավորվի |24news.am|

24news.am: Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը չեն կալանավորվի, քանի որ դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Վահե Նիկոյանին և Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ  308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վահե Նիկոյանին և Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել