Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների նախարարի նորանշանակ տեղակալին
09:25 - 04 օգոստոսի, 2020

Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների նախարարի նորանշանակ տեղակալին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել  և շոշափելի հաջողություններ է արձանագրել։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում  ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։

Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։

Նախարար  Հակոբ Արշակյանը  խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է  կախված, թե Հայաստանն ապագայում  կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։

«Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

 
Վիկտորիա Պողոսյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ


Ծննդյան տարեթիվամսաթիվծննդավայր

07.03.1982թ., ք. Երևան

Կրթություն

1998-2003թթ. - Հայաստանի   պետական   տնտեսագիտական   համալսարան, մագիստրոսի   աստիճան, Ֆինանսներ   և   ապահովագրութուն   ֆակուլտետ


Աշխատանքային գործունեություն

31.06.2020թ.- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

02․2020 - 06.2020թթ. - ՀՀ ԲՏԱ նախարարություն, Ծրագրերի   կառավարման վարչության պետ

01.2020 - 02.2020թթ. - ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՏՏ կրթության նախագծերի փորձագետ  

11.2018 - 12.2019թթ. -  «Դիջիթեյն» ՍՊԸ, գործառնական տնօրենի տեղակալ կոմերցիոն գծով   

03.2016 - 11.2018 թթ. - «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ, Հատուկ նախագծերի   ղեկավար  

08.2013 - 03.2016թթ. - INDITEX /Fawaz Alhokair Group Fashion   Retail, ZARA   Հայաստան   բրենդի   մենեջեր   

08.2012 - 08.2013թթ. - INDITEX /Fawaz Alhokair Group Fashion Retail, ZARA Հայաստան բրենդի   մենեջերի տեղակալ  

01.2012 - 08.2012թթ. -  «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ, վաճառքների և մարքեթինգի բաժնի ղեկավար  

06.2011 - 01.2012 թթ. - «Գրանդ   Սպորտ» կենտրոն - հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար/ գործադիր տնօրենի տեղակալ  

11.2010 - 06.2011թթ.  -«ԱՅԲ» կրթական հիմնադրամ, հասարակայնության հետ կապերի համակարգող  

05.2008 - 05.2009թթ. - «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, հասարակայնության հետ կապերի և մարքետինգի   մենեջեր

02.2006-05.2209թթ. - «Հայաստանի ձիասպորտի   ֆեդերացիա» ՀԿ, գործադիր տնօրենի օգնական

01.2005-07.2007թթ. -  EBRD TAM-BAS fashion umbrella brand զարգացման նախագիծ, մարքեթինգի   խորհրդատու

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 զավակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել