Ըստ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի` Փհենյանը շարունակում է միջուկային զենքի ծրագիրի իրագործումը |azatutyun.am|
10:07 - 04 օգոստոսի, 2020

Ըստ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի` Փհենյանը շարունակում է միջուկային զենքի ծրագիրի իրագործումը |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցի, Հյուսիսային Կորեան շարունակում է իր միջուկային զենքի ծրագիրի իրագործումը, և որոշ երկրներ կարծում են, որ «ամենայն հավանականությամբ, մշակվել են շատ փոքր միջուկային սարքեր բալիստիկ հրթիռների վրա տեղադրելու համար»:

Փորձագետների անկախ հանձնաժողովի զեկույցում մի շարք անանուն երկրներ կարծիք են հայտնել, որ Հյուսիսային Կորեայում վերջին վեց միջուկային փորձարկումները, ամենայն հավանականությամբ, օգնել են զարգացնել շատ փոքր միջուկային սարքեր:

Փհենյանը 2006 թվականից ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է գտնվում միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի պատճառով: Ու թեև Անվտանգության խորհուրդը մշտապես խստացնում է պատժամիջոցները, ՄԱԿ-ի դիտորդները պարբերաբար հայտնում են, որ Հյուսիսային Կորեան շարունակում է կատարելագործել իր ծրագրերը և խախտել պատժամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել