Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 39298 դեպք, մեկ օրում գրանցվել է 196 նոր դեպք
10:54 - 04 օգոստոսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 39298 դեպք, մեկ օրում գրանցվել է 196 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1069 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել