Մեքենաները կանգնեցրել են վրացական Կազբեկի մաքսակետում և թույլ չեն տվել մտնել Վրաստան |lragir.am|
12:15 - 04 օգոստոսի, 2020

Մեքենաները կանգնեցրել են վրացական Կազբեկի մաքսակետում և թույլ չեն տվել մտնել Վրաստան |lragir.am|

lragir.am: Հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում՝ իրավիճակը պարզելու և ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում մնացած բեռնատարների մուտքը Վրաստան, այնուհետև Հայաստան ապահովելու ուղղությամբ։ Այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում են մնացել դեպի Հայաստան ուղևորվող գյուղատնտեսական տեխնիկա և հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող պայթուցիկ սարքեր տեղափոխող բեռնատարները։ Մասնավորապես, գյուղտեխնիկան բելառուսական արտադրության տրակտորներն են։

Թանանյանն ասաց, որ այս բեռները սահմանված ընթացակարգով հատել են Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածը, սակայն մաքսակետի վրացական հատվածում բեռները կանգնեցվել են։ «Մեքենաները կանգնեցրել են վրացական Կազբեկի մաքսակետում և թույլ չեն տվել մտնել Վրաստան՝ հստակ չնշելով այդ արգելքի պատճառները։ Եվ այդ բեռները ներկայում գտնվում են այնտեղ»,- ասաց Թանանյանը։

Նրա խոսքով՝ բեռնափոխադրողները նշել են, որ նախկինում նման փոխադրումներ կատարվել են առանց խոչընդոտների։

Ավելին՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել