armenpress.am: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց ասուլիսի ժամանակ: «Պարոն Մեսչյանը դեռևս պաշտոնավարում է, սակայն իր գործունեությունը սկսելուց առաջ նա հայտնել էր, որ պաշտոնավարելու է մոտ 2 տարի: Ես նրանից դեռ ոչ մի դիմում չեմ ստացել, նա ազատման դիմում չի գրել, բայց նա իր խոստմանը հավատարիմ է մնալու», - նշեց Երևանի քաղաքապետը:

Արթուր Մեսչյանը 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: