Ադրբեջանը, հնարավոր է, հասանելիություն է ստացել 55 TB ծավալով պետական փաստաթղթերին․ Սամվել Մարտիրոսյան |hetq.am|
14:21 - 04 օգոստոսի, 2020

Ադրբեջանը, հնարավոր է, հասանելիություն է ստացել 55 TB ծավալով պետական փաստաթղթերին․ Սամվել Մարտիրոսյան |hetq.am|

hetq.am: Օգոստոսի 4-ին տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ադրբեջանական հաքերները, հնարավոր է, կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ 

Հեռախոսազրույցում Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ այս պահի դրությամբ առկա է միայն տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ սքրինշոթը և հստակ հնարավոր չէ ասել, թե իրականում ադրբեջանցի հաքերները կարողացել են ստանալ այդ ամբողջ տեղեկատվությունը, թե՝ ոչ։ Եթե հաստատվի այս տեղեկատվությունը, ապա ստացվում է, որ ադրբեջանցի հաքերները հասանելիություն են ստացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օգտագործվող «Mulberry» համակարգին։ 

Սքրինշոթը հրապարակել է Reyncer 13 անունով գործող հաքերների ֆեյսբուքյան էջը, որին հասանելիությունը հայկական կողմից այս պահին հնարավոր չէ և էջին հասանելիություն կարելի է ստանալ միայն VPN-ի կիրառման միջոցով։

 

 

Ինչ վերաբերում է 55 տերաբայթ ծավալներին, ապա Մարտիրոսյանի կարծիքով այն միանգամայն հնարավոր թիվ է, եթե հաշվի առնենք ՀՀ պետական համակարգի ներքին ողջ փաստաթղթաշրջանառության այս տարիների ծավալները։ Մարտիրոսյանը նշում է, որ կիբերանվտանգության ապահովման մի մասի պատասխանատուն Ազգային անվտանգության ծառայությունն է և մեկնաբանությունները պետք է տա հենց այդ կառույցը։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը նշել է, որ այս պահին տեղեկատվությունն ստուգման փուլում է և նոր տեղեկատվության դեպքում ԱԱԾ-ն հայտարարություն կտարածի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել