Լիլիթ Մկրտչյանը հերքում է Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի մասնակցելու լուրերը |armenpress.am|
14:41 - 04 օգոստոսի, 2020

Լիլիթ Մկրտչյանը հերքում է Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի մասնակցելու լուրերը |armenpress.am|

armenpress.am: «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ, դասախոս, ուսուցիչ, դասավանդման 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լիլիթ Մկրտչյանն առցանց ասուլիսի շրջանակում շեշտեց, որ ինքը չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի: Մկրտչյանը մասնակցել է ծրագրի, որին նաև թուրք մասնագետներ են ներգրավված եղել:

Այս մասին Մկրտչյանն ասաց օգոստոսի 4-ին կայացած առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով մի շարք պատմաբանների՝ իրեն ուղղված քննադատությանը:

Ըստ մասնագետների՝ Լիլիթ Մկրտչյանը համագործակցում է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր անուն-ազգանունը, ստորագրությունն է թողել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված:

Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որը այդ աշխատության հեղինակներից մեկն է, այժմ չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար է:

«Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին և նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե մենք այսօր ավելի օգտակար աշխատություն ունենայինք, և ես դրա համար շնորհակալ կլինեի նրանց»,- առցանց ասուլիսում նշեց Մկրտչյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել