ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում
14:58 - 04 օգոստոսի, 2020

ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում: Պատգամավորների գործուղման մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Արմեն Եղիազարյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում առաքելություն կիրականացնի 47 դիտորդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել