Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը |hetq.am|
15:18 - 04 օգոստոսի, 2020

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը |hetq.am|

hetq.am: Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը, այլ ոչ թե ներդրողները: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ընթացքում է մետրոպոլիտենի նշված կայարանի կառուցման հարցը, նշեց, որ ներդրողը, որի մասին նախկինում հայտարարվել էր և որը պետք է կառուցեր, այլևս չի ներգրավվի, այլ փոխարենը կայարանը կկառուցվի պետական միջոցներով:

Նման որոշման, ըստ քաղաքապետի, հանգել են այն բանից հետո, երբ նժարի վրա են դրել կառուցման ժամանակը և գումարները, որ կարող էին կորցնել և հասկացել են, որ կարող է գումարի մեջ կորուստ ունենան, սակայն ժամանակի մեջ շահեն, եթե կայարանը կառուցի կառավարությունը:

Նախագծման աշխատանքներն իրականացնելու է քաղաքապետարանը և այնուհետև կդրվի մրցույթի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել