Դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու դատարանի որոշումը |news.am|
16:27 - 04 օգոստոսի, 2020

Դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու դատարանի որոշումը |news.am|

news.am: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արեւիկ Խաչատրյանը։

Հուլիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինից ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը ԲԴԽ-ն բավարարել է։

Դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ Արա Կուբանյանի միջնորդությունը դատարանը մերժեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել