Սուրեն Պապիկյանը Տավուշում այցելել է Ադրբեջանի կողմից հրետակոծումից տուժած համայնքներ
18:34 - 04 օգոստոսի, 2020

Սուրեն Պապիկյանը Տավուշում այցելել է Ադրբեջանի կողմից հրետակոծումից տուժած համայնքներ

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզում այցելել է ադրբեջանական հրետակոծությունից տուժած համայնքներ: Այս մասին հայտնում են  Տավուշի մարզպետարանից:

«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը շրջում են հրետակոծությունից տուժած համայնքներում՝ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, հետևում շինարարական աշխատանքների ընթացքին: Եվս մեկ անգամ շեշտվեց և հաստատվեց այն միտքը, որ բոլոր վնասված տները պետք է վերանորոգվեն ամենակարճ ժամկետում»,- նշված է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել